«Սփյուռք» ամառային դպրոց. Летняя школа в Армении для детей из диаспоры

Հարգելի՛ հայրենակիցներ,  Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարի նույնպես կազմակերպելու է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը:

Ծրագրին մասնակցելն անվճար է իսկ առաջին անգամ մասնակցող սփյուռքահայերը կապահովվեն նաև գիշերակացով (հնարավոր է 2-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային համարներով): Մասնակիցներն իրենք են հոգում իրենց ճանապահածախսը:

«Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով

  • Հայոցլեզվի արագացված ուսուցում (հուլիսի 2 — 29),
  • Հայոցլեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստում (հուլիսի 2 — 29),
  • Երիտասարդլրագրողների վերապատրաստում (հուլիսի 2 — 15),
  • Ազգայիներգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ   (հուլիսի 2 — 15),
  • Երիտասարդառաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների  դասընթաց (հուլիսի 2 — 15):

Ծրագրի յուրաքանչյուր դասընթացի մասնակցության պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ էլ. հղման միջոցով: (http://www.dss.am/am/About-us-About-program): Նյութերը տեղադրված են հայերեն (արևմտահայերեն, արևելահայերեն), ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել էլեկտրոնային տարբերակով, մինչև ս.թ հունիսի 2-ը: Անհրաժեշտ է մուտք գործել Ծրագրի պաշտոնական կայքի` www.dss.am «դպրոց» բաժին, ընտրել դասընթացը, այնուհետև  «գրանցվել» մասում լրացնել էլ. հայտադիմումը և ուղարկել:

Ծրագրի վերաբերյալ հարց ունենալու դեպքում կարող եք դիմել մեզ:

Հարգանքով՝

Կարեն Ավանեսյան,

Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ, ՀՀ սփյուռքի նախարարություն

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: