Hasmik Papian· «Ամենակարող Երգիչ»-Վերջին գրությունս! ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ՝ պրն. Ռ. ՋԱՂԻՆՅԱՆԻՆ

5, հոկտեմբերի 2016

Հարգելի պրն. Ջաղինյան
Ձեր պատասխան նամակը ստացել եմ: Հարկ եմ համարում հրապարակավ ասել, որ նամակս ուղարկված էր իմ էլեկտրոնային փոստի հասցեից, եւ Ձեր պատասխանը ես ակնկալում էի ստանալ նույն հասցեով՝ որպես պաշտոնական շփման ձեւ, եւ ցավում եմ իմ բնակության հասցեն փնտրելու անհասկանալի թնջուկի համար։

Նշեմ, որ իմ գրությունները վերաբերում էին կոնկրետ խնդրի. — ոչ ես, եւ ոչ էլ հանրությունը նման հաշվետվություն չէինք ակնկալում՝ Հանրային հեռուստաընկերության աշխատանքի մասին, ինչպիսին Ձեր պատասխանն է ներկայանում։ Այնուհանդերձ, զգացված եմ Ձեր ջանքի համար՝ առավել հանգամանալից լուսաբանում տալ բարձրացված հարցերին։

Ձեր նամակը հետաքրքիր փաստաթուղթ է — այն արտացոլում է բանալիները, որի հիմքի վրա ձեւավորվել եւ ձեւավորվում է Հանրային հեռուստաընկերության քաղաքականությունը, ցավոք՝ հիմնականում ապամշակութային։

Կշոշափեմ ընդամենը մի երկու հարց։
Նախ, իհարկե, գնահատելի այն, ինչ ձեռք է բերված. Հ1-ը ունի հաղորդաշարեր ու առանձին հաղորդումներ, որոնք արտացոլում են մեր Մշակույթը։ Բարեխիղճ մշակութաբանական հետահայացը կարող է պարզել, թե որքա՛ն հարազատ է այդ արտացոլումը, որքա՛ն է որսված մեծ Մշակույթի ոգին։

«Ամենակարող երգիչ» նախագծի վերաբերյալ Ձեր պարզաբանումները չեն դիմանում որեւէ քննադատության – մեր արվեստին ոչ հարազատ մի ժանր եւ այն կրողները ելել են համազգային լսարան. ի՞նչ բացատրություն կարող է հիմնավորել այս քայլը։ Բայց Դուք փորձում եք դա անել՝ գրելով. «պետք չէ «Ամենակարող երգիչը» դիտարկել որպես ուսուցողական հաղորդում, սա ընդամենը ժամանցային ծրագիր է»։ Այս միտքը չի համապատասխանում մանկավարժության հասարակ աքսիոմին, որ մարդու շրջապատում ԱՄԵՆ ԻՆՉ կրթական դեր ունի։ Այս դեպքում՝ բացասական կրթական դեր։ Գրում եք. «Ամենակարող երգիչը» եթեր է հեռարձակվում … հովանավորչական գումարներով»։ Սա առավել քան ցավալի է, որ հասարակությունը կարող է ֆինանսավորել հակամշակութային ձեռնարկները։

Դուք բերում եք բազմաթիվ փաստարկներ՝ Հանրային հեռուստաընկերության «հաջողությունները» ապացուցելու համար։ Ահավասիկ. «… որոշում է կայացվել հրաժարվել տեղական արտադրութան՝ Հանրայինին ոչ հարիր սերիալներից»։ Հարցնենք՝ իսկ «հարիր» սերիալները անցե՞լ են մշակութաբանական եւ հոգեբանական փորձաքննություն, օրական քանի՞ լույս է մարում երկրում՝ դրանց չկայացած լեզվի, պարզունակ հոգեբանության եւ գեղարվեստական թերարժեքության պատճառով, քանի՞ ընտանիքի են նրանք մղել արտագաղթի։

Հիմնական Ձեր փաստարկը. «…Առաջին ալիքը խնդիր ունի ապահովել այնպիսի եթերացանց, որն իր բնույթով կբավարարի հասարակության ամենատարբեր խմբերի պահանջներն ու հետաքրքրությունները»։ Այս մտքին դիպուկ պատասխանում է իմ եւ Ձեր ընթերցողը. «Հանրայինը սպասարկու չէ, ուստի իր դերը ոչ թե ամենատարբեր պահանջների բավարարումն է, այլ նախ կրթումը, հղկումը, ուղղորդումը, ինչից հետո գուցե բավարարումն՝ արդեն կրթված ճաշակի»:

Ձեր պատասխանի մնացյալ թեզերի մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողներին։ Պրն. Ջաղինյան, Ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ պատրաստակամ եղաք եւ հրապարակային քննարկման դաշտ համատեղ դուրս բերեցինք հանրությանը հուզող այս խնդիրները։

«Ամենակարող երգիչ» նախագծի շուրջը ծավալված հանրային քննարկումը իմ կողմից ավարտված եմ համարում։ Այս նախագիծը մեր մշակութային հոգսի մի չնչին բեկորն է միայն, առաջ պետք է նայենք՝ համապարփակ լուծումներ գտնելու համար։ Իրավիճակը ցույց տվեց, որ երկրում իրականացվող մշակութային քաղաքականությունը անհնար է փոխել՝ առանց երկրի քաղաքական նորոգման եւ պետականության ընդհանուր քաղաքականության արմատական փոփոխության։ Այս եզրահանգումով էլ մեր հանրությունը կշարունակի իր պայքարը՝ հանուն մեր Մշակույթի պահպանման եւ զարգացման։

Հարգանքով՝ Հասմիկ Պապյան
ՀՀ ժողովրդական արտիստ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: