Մտավորականներ: Արգելել նոր «Անուշի» ներկայացումը Ֆրանսիայում: Скандал вокруг постановки «Ануш» разрастается

ankakh@ankakh.com

ankakhtert@gmail.com

ԱՆԿԱԽ թերթ

Մեծարգո  պարոն  Նախագահ

Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Սերժ Ավեդիկյանի բեմադրած «Անուշ» օպերայի պրեմիերանԻրականում բեմադրության վայրը պատահականորեն չէր ընտրված: Բեմադրիչը պնդում էոր «Անուշը» դասական օպերա չէ, ուստի պետք էլ չէ այն ներկայացնել «օձերի բնում» (նկատի ունի Օպերային թատրոնը):

Մեր նպատակը չէ անդրադառնալ այդ ներկայացմանը, կատարել դիտողություններ: Այդ ամենն արվում է քիչ թե շատ հաջողված մի բեմադրության համար, որն ունի մանրմունր թերություններ, որոնք շտկելուց հետո այն ավելի կատարյալ կարող է լինել:

Ոչ: Այստեղ մենք գործ ունենք բացարձակապես անընդունելի մի բեմադրության հետ: Դիտելով 1ժամ 40 րոպե տևող ներկայացումը` այն տպավորությունն ես ստանում, որ բեմադրիչի համար Հովհաննես Թումանյանը լոկ սովորական  մի լիբրետոյի հեղինակ էիսկ Արմեն Տիգրանյանը գրել է մի պարզունակ ու անհաջող մյուզիքլ, որը ոմն Ա.Սիմոնյան գործիքավորել է և վերամշակել` խախտելով  հարմոնիայի և գործիքավորման անգամ տարրական կանոները: Իսկ ինչոր մեկն էլ  Թումանյանի գրածը փոխել ու ինքն է  գրել

Օպերային արվեստում կարևոր տեղ է գրավում կերպարը: Մինչդեռ ավեդիկյանական բեմադրությունը զուրկ էր կերպարներից: Բացակայում է սյուժետային հենքը: Ներկայացումը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբն իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլև հակառակը` այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի: «Նորամուծություններից» է  շվիի, դուդուկի և դհոլի օգտագործումը, մինչդեռ ոչ ոք իրավունք չունի նման միջամտությանԺամանակակից բեմադրությունն ակնկալում է ձևավորման, հագուստների, բայց ոչ  հեղինակային տեքստի, երաժշտության կտրտելն ու աղավաղելը։ Արմեն Տիգրանյանն իր մահկանացուն կնքել է 1950 թվականին` կատարելության հասցնելով  օպերան բոլոր առումներով:

Օպերայի հանճարեղ նախերգանքը կատարում են երկուերեք գործիքներ` միևնույն մեղեդին խղճուկ ունիսոն  (ինչպես ողջ ներկայացումը) նվագելովԼացե՞ս, թե՞ խնդաս:

Այո, այդ երեկո Տիգրանյանին ու Թումանյանին  սպանեցին` համակարծիք էինք շատերս:

Նման մոտեցման մասին ավանդական, սակայն և ամենաթարմ կարծիքը հայտնեց օրերս Մարիինյան թատրոնի երկրորդ բեմահարթակի բացման առթիվ  նշանավոր  մաեստրո Վ.Գերգիևը: Նա մի անգամ ևս հաստատեց, որ «դասական դարձած հանրահայտ, հանճարեղ ստեղծագործությունները կրճատելը, սրբագրելը համարում է ոչ միայն արատավոր, այլև աբսուրդային»: Առավել ևս տարիների ընթացքում  մեր ժողովրդի արյան մեջ մտած երկու հանճարեղ հեղինակների փառահեղ գործն այդպես թուրքավարի, բարբարոսաբար խողխողելը հանցագործություն է  ոչ միայն նրա ստեղծողների, այլև մեր ժողովրդի հանդեպ:

Ըստ Ավեդիկյանի հայտնագործությանօպերայի  ամենահիմնական հանգույցը անհայր Սարոյին Մոսիի կողմից աղջիկ չտալն է: Ակնհայտ է, որ բեմադրիչը ոչ միայն երբևէ «Անուշի» այլ ներկայացում չի տեսել, այլև Թումանյան չի կարդացել, զգացել և այստեղիցայնտեղից լսած բամբասանքների հիման վրա լիբրետո է սարքել: Եվ անհաջողագույն լիբրետո: Ավեդիկյանի բեմադրությունը ոչ թե գեղջկական կյանք է ներկայացնում, այլ գեղջկական մակարդակ ունեցող մի բան: Այն որևէ առնչություն չունի համաշխարհային երաժշտական մարգարիտներից մեկը հանդիսացող մեր «Անուշի» հետ:

Սա ոչ մի դեպքում չի կարելի  ներկայացնել իբրև  հայ օպերային արվեստ: Իսկ արտասահմանում այն ներկայացնելն ուղղակի հայ մշակույթը պապուասական մակարդակի իջեցնել կնշանակի: Այս  ներկայացման «ավեդիկյանական արժեքը» ֆրանսիացի պարուսույցի կողմից բեմադրված  ոտաբոբիկ, սևացած ներբաններով շապիկավոր գեղջկուհիների աերոբիկային, ռոքընռոլային  անիմաստ, գռեհկության հասնող  ցատկոտումները չեն, որոնք ոչ մի  առնչություն չունեն պարի, այն էլ` հայկական պարի հետ: Դրանով բեմադրիչը  ցանկանում է նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու խթան հանդիսանալ: «Շատ կարևոր է, ամրապնդել ազատությունը նաև սեքսուալ հարաբերությունների հարցում, որ ծնողները չորոշեն, թե ում սիրեն, ում հետ ապրեն»,- քարոզում է նա:

Ինչո՞ւ վավերագրող Ավեդիկյանը  չփորձեց այս ներկայացումը  բեմադրել դրսում, դրսի ուժերով և կամ բեմադրել մի ուրիշ օպերա: Միայն «Անուշի» գերբնական համբավը  կհավաքեր այն ահռելի գումարները, որ պիտի  իբր կայացներ ներկայացումը: Արտասահմանում  հայ արվեստագետը նման պայմաններով  չէր մասնակցի հայ մշակույթի նկատմամբ նման մեղանչմանը: Այո, Հայաստանում մշակույթն այսօր իր լավ օրերի հուշերով է ապրում, իսկ թշվառ վիճակում գտնվող արվեստագետն իր մասնակցությունը որպես օրվա հացի հնարավորություն է նկատում: Այնուամենայնիվ, պիտի երազեինք  ավելի արժանապատվորեն մոտենալու այս խնդրին, քանզի ժողովրդական իմաստությունն ասում է, որ չպետք է ապականել կամ թքել այն ջրհորի մեջ, որտեղից ջուր ես խմում: Իսկ այս նույն մասնակիցներն իրենց կյանքում  դեռ շատ անգամ  օպերային թատրոնում «Անուշի» ներկայացումներին  պիտի մասնակցեն:

Ավեդիկյանը բացարձակապես ոչ մի քննադատություն չի ընդունում` անվանելով այն հիվանդագին, պաթոլոգիկ ձևով ասված խոսք: «Թող խոսեն էլի…»:

«Անուշի» միջոցով սեքսուալ ազատ հարաբերությունների այս քարոզիչը կարծում է, որ օպերան պետք է լսել հատուկ ականջներով: Ի՞նչ  ականջներով է այն լսել երաժշտական տարրական գիտելիքներին ոչ հասու, էլ չենք ասում օպերային մշակույթին իսպառ անծանոթ այս մարդը: Վավերագրական կինոյի ներկայացուցիչը և երաժշտական ստեղծագործության, այն էլ դասական օպերայի բեմադրիչը միանգամայն անհամատեղելի են: Ինչպե՞ս է պատահում, որ կանաչ լույս է վառվում նմանների առջև:

Ներկայացման միակ արժեքը թերևս 35 հազար եվրո արժեցած  պլաստմասայից կամուրջն է` ի պատասխան արտասահմանից և Հայաստանում շռայլորեն տրամադրված  և «մարսված» ահռելի գումարներիԱհա հայ մշակույթը առանց զգալու  միջազգային   հանրության առաջ մահապատժի ենթարկելու ելած այս գայլի ախորժակով «բեմադրիչը»:

Այս գումարներով մի հրաշալի օպերային ներկայացում կարելի էր տանել օտարներին ի ցույց:

Հարգարժան պարոն նախագահ, այս թշվառ «Անուշը» հեռավոր կապ անգամ չունի մինչ օրս սրբությամբ պահված գոհարներից ամենաթանկագինի հետՉի կարելի թույլ տալ, որ այն դառնա շուկայական  էժանագին առևտրի մանրադրամ: Ազգային մեր հպարտությունների հետ նման սրբապիղծ ձևով վարվողներին  պիտի խստագույնս պատժել:

Որպեսզի ծիծաղի առարկա չդառնա մեր մշակույթի գոհարի աղավաղված շարժը, և ծաղրի առարկա չդառնա մեր ժողովուրդը, խնդրում ենք արգելել  այս ներկայացման «արտահանումը» արտասահման:

Բեմադրության հանրային  քննարկման առարկա դարձնելը մեծապես կնպաստեր նման արատավոր խեղաթյուրումներով զբաղվող ու չափազանց մեծ ախորժակ ունեցող փորձարարներինԹույլ չտանք, որ  նմաններն իրենց տգիտության համար  վրեժխնդրության առակա դարձնեն մեր մշակույթի  գոհարները:

Մայիսի 6, 2013 թ. Երևան

Խորին հարգանքով՝

Վարդուհի Վարդերեսյան  ԽՍՀՄ  Ժողովրդական  արտիստուհի

Ժենյա Ավետիսյան              ՀՀ Ժողովրդական  արտիստուհի

Արսեն Արքեպիսկոպոս  Բերբերյան

Երվանդ Ղազանչյան           ՀՀ Ժողովրդական  արտիստ

Վահե Շահվերդյան             ՀՀ Ժողովրդական  արտիստ

Ռուբեն Մաթևոսյան           ՀՀ Ժողովրդական  արտիստ

Հրաչյա Աշուղյան                 ՀՀ Ժողովրդական  արտիստ

Հենրիկ Անասյան                 Կոմպոզիտոր, դիրիժոր, գրող

Արա Պետրոսյան                 Դիրիժոր

Նելլի Շահնազարյան          Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս

Ռոբերտ Դավթյան               Պրոֆեսոր, արվեստաբան, գրաքննադատ

Սուսաննա Մարտիրոսյան Պրոֆեսոր, Կոմիտասի անվ.Կոնսերվատորիայի

վոկալ ամբիոնի վարիչ

Հասմիկ Ստեփանյան        Պատմ.գիտ.դոկտոր, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր

Կրքեր «Անուշ» օպերայիշուրջ. մտավորականներըկպահանջենարգելելնոր «Անուշի» ներկայացումըՖրանսիայում

Ապրիլի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան  ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Անուշ» օպերայի պրեմիերան: Այն Հայաստանում կցուցադրվի նաև մայիսի 3-ին և 4-ին, այնուհետև կներկայացվի  Ֆրանսիայում:

Բեմադրության և լիբրետոյի ադապտացիան  ֆրանսահայ  դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանինն է, բեմի ձևավորումը, հագուստները, խորեոգրաֆիան՝ Նիկոլյա Մյուզեինը, գործիքավորումը և երաժշտության վերամշակումը՝ Անահիտ Սիմոնյանինը, դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը, լուսային ձևավորումը՝ ԺանՄարկ Սկաչկոյի:

Դերերում` Անուշ` Սոֆյա Սայադյան, Սարո` Լիպարիտ Ավետիսյան, Մոսի` Գուրգեն Բավեյան: Բեմում հանդես են գալիս 15 երաժիշտներ և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար` Սոնա Հովհաննիսյան):

Պատահական չէ ընտրված նաև  բեմադրության  վայրը` ազգային թատրոնը: Ռեժիսորի խոսքով` «Անուշը» դասական օպերա չէ, որ օպերային թատրոնում բեմադվի:

«Անուշի» նորովի մեկնաբանությունը, սակայն, հայ մտավորականների մի մասի  շրջանում դժգոհությունների առիթ է դարձել: Մտավորականների մի խումբ պատրաստվում է առաջիկայում բաց նամակով հանդես գալ, որով ՀՀ նախագահին կոչ կանեն միջամտել և թույլ չտալ, որ Ավետիքյանի մեկնաբանությամբ «Անուշը» ցուցադրվի Ֆրանսիայում:

«Եթե սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին կարոտախտը հրահրում է նմանատիպ ցածր որակի բեմադրություններ անել իրենց սիրողական ուժերով, ապա  ոչ միայն կարող ես աչք փակել թերությունների վրա, այլև ողջունել: Բայց երբ փորձ է արվում արտահանել Հայաստանի անունը կրող, Հայաստանում պատրաստված այսպիսի մի խայտառակ խառնաշփոթ, մի բալագանային ներկայացում, ապա ժամանակն է, որ մեր մտավորականությունը ոտքի կանգնի և թույլ չտա  արտահանել այն և դրանով իսկ դրսում վարկաբեկել ոչ միայն հայ ժողովրդին, այլև արվեստի գոհարներից «Անուշ» օպերան»,- ասում է դիրիժոր Արա Պետրոսյանը:

Նրա  խոսքով` Ավետիքյանի բեմադրած Անուշը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբը իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի  աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլև հակառակը` այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի: «Խախտվել են  գործիքավորման հարմոնիայի ամենատարրական կանոնները: Իբր թե մտցրել են ժողովրդական գործիքներ, բայց չկա գործիքավորում: Եթե վերցնեին սիմֆոնիկ նվագախմբի «Անուշի» արդեն գործիքավորված պարտիտուրը, փոփոխություն դրանում մտցնեին, դեռ հասկանալի կլիներ: Բայց երբ անգրագետ էքսպերիմենտներ են անում, դա ընդունելի չէ,- ասում է Պետրոսյանը հավելելով,- ի՞նչ նորամուծություն եք «Անուշում» մտցրել, բացի ճչացող անճաշակությունից և գռեհկության հասնող խառնաշփոթից: Բավական է ոտնահարվեն մեր դասական արժեքները»:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը ևս բացասական է ընդունել «Անուշի» նոր մեկնաբանությունը. «Այնտեղ ռեժիսուրա չկա, ո՛չ ձևավորում կա, ո՛չ զգեստների հագուկապ կա, ոչինչ չկա: Հասկանում եմ, որ ուզում էր նոր խոսք ասել, բայց չստացվեց: Այդ միջակ ներկայացումը չի կարելի Փարիզ տանել, ի՞նչ կարծիք կկազմեն մեր մասին»:

AnoushԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի համար էլ նոր ներկայացումը բոլորովին ընդունելի չէ` սկսած հագուստներից մինչև ռեժիսուրան. «Ինձ հատկապես զայրացնում է Թումանյանի հանդեպ այսպիսի վերաբերմունքը»:

Գրականագետ, արվեստաբան, պրոֆեսոր Ռոբերտ Դավթյանը կարծում է, որ Անուշի նոր մեկնաբանությամբ Ավետիքյանը խախտել է Թումանյանի ու Տիգրանյանի հեղինակային իրավունքները. «Մոնտաժ անելը կամ անկիրթ ձևով Թումանյանին կամ Տիգրանյանին խմբագրելը որևէ ռեժիսորի իրավունքը չէ, դա  առնվազն հանցագործություն է : Չկա նորմալ ձևավորում, սյուժե: Սա կատարելագործված խայտառակություն է, որը ընդհանրապես պետք է արգելել Հայաստանից դուրս բերել ու որևէ տեղ ցուցադրել»:

Դավթյանն ասում է, որ 1947-ին, երբ  Գոհար Գասպարյանը  Հայաստան եկավ և Անուշ պիտի կատարեր, 6 ամիս Լոռիում ապրեց, ուսումնասիրեց բնությունը, քարերը, սարերը, տները, կենցաղը, որ կարողանա  Անուշ երգել, իսկ «այս մարդիկ ոնց որ ձեռք առնեն»:

Անդրադառնալով նկատառմանը, թե Ավետիքյանն աշխատել է «Անուշ» օպերայի առաջին տարբերակի վրա` վերականգնելով մինչխորհրդային տարիների տարբերակը, Դավթյանն ասում է. «Սովետական կարգերի ժամանակ Անուշը հնչել է աշխարհով մեկ և դա փառք ու պատիվ է բերել ոչ միայն հայ ժողովրդին, այլև ամբողջ սովետական երաժշտական արվեստին: Այդպիսի բան չկա: Տիգրան Լևոնյանի բեմադրությունն արդեն մաքրված ու հստակ էր: Անուշը համաշխարհային գործ է և ոչ մի կապ չունի սովետական կարգերի հետ»:

Երևանի կոնսերվատորիայի վոկալի տեսական ֆալուկտետի թիվ 1-ին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանին «Անուշի» նոր մեկնաբանությունում դուր չեն եկել կտրտված արիաները, որոնք փոխվում են գրական տեքստով. «Դեմ եմ, որ դա անվանվի օպերա` «Անուշ» օպերա, այն դեպքում, երբ  այդքան կրճատումներ են կատարվում, ոճը փոխվում է և դառնում է ժամանակակից բեմադրությունՀետաքրքիր բաներ կային մեջը, բայց սա «Անուշ» օպերա չէ, սա կարող է լինել գրականերաժշտական կոմպոզիցիա, բայց ոչ «Անուշ» օպերա»:

Մարտիրոսյանի կարծիքով` ավելի հաջողված կլիներ, եթե Ավետիքյանն ուրիշ ստեղծագործությունների վրա էքսպերիմենտներ աներ, օրինակ` Կոմիտասի «Անուշը» վերցներ, որը հանդիսատեսին հայտնի չէ նախկին բեմադրություններով:

«Հիմա սա ինչի՞ համար է արվում, իմաստը չեմ հասկանում: Որպես մոդեռն ստեղծագործություն ներկայացվում է, որպեսզի մոռացվի՞ դասականը: Չհուզեց ինձ այն, ինչ տեսա, դա «Անուշ» չէր ինձ համար, դա ուրիշ անուն կարող էր ունենալ: Գոնե աճող սերունդը պետք է հասկանա, թե որն է «Անուշ» օպերան, սա «Անուշը» չէր»:

Ավետիքյանը, պրեմիերայի օրն անդրադառնալով հակասական կարծիքներին, ասել է. «Ժողովրդին է պատկանում այն, ինչ ուզում են, թող անեն: Դա էլ ինձ չի պատկանում, վերջացավ, ես տվեցի այսպիսով, հանձնեցի, ինչպես ասում են: Չսպասեք ինձնից, որ ասեմ` ա, ինչու են սա ասում, ա, լավ էր»:

«Անկախը» մինչ նյութի տպագրությունը չկարողացավ կապ հաստատել Ավետիքյանի հետ` նրանից մեկնաբանություն ստանալու համար:

Ավելի վաղ, սակայնՍերժ Ավետիքյանը Bravo.am-ի հետ հարցազրույցում, խոսելով «Անուշի» նոր բեմադրության մասին, ասել է, որ փորձել է լիբրետոյում վերականգնել այն, ինչ կտրել, կրճատել էր Խորհրդային Միությունը. «Դրանք կարճ հատվածներ են, բայց շատ կարևոր հաղորդագրություն ունեն, ներկայացնում են երիտասարդների դիրքորոշումը Անուշի և Սարոյի, նրանց վարքի հանդեպ, հոր դիրքն Անուշի հանդեպ, քահանայի դիրքն Անուշի ծնողների և  գյուղի հանդեպ: Թումանյանը XIX դարի վերջին համամարդկային գործ է գրել երիտասարդ աղջկա և  տղայի մասին, որոնք ուզում են ազատորեն վայելել միմյանց հանդեպ սերը, սակայն  նրանց չեն թույլատրում, որովհետև գոյություն ունեն ադաթներ կամ, ինչպես ասում են, չգրված օրենքներ»:

Անդրադառնալով նոր բեմադրության ասելիքին` Ավետիքյանը նշել է, որ ցանկանում էգործը նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու խթան հանդիսանա. «Շատ կարևոր է ամրապնդել ազատությունը նաև սեքսուալ հարաբերությունների հարցում, որ ծնողները չորոշեն, թե ում սիրեն, ում հետ ապրեն: Անհրաժեշտ է կարողանալ օրենքների և ադաթների շրջանակում կառուցել սեփական ներքին ազատությունը, որովհետև դրանից դուրս, մեկ է, չես կարող ապրել»:

ANKAKH  2 .05.2013

ankakh@ ankakh.com

 Ավեդիկյանըխմբագրե՞լէ 100-ամյա «Անուշը»

Ամբողջականհոդվածըկարողեքկարդալայսհասցեով՝http://www.aravot.am/2013/05/01/238064/
© 1998 — 2013 ԱռավոտՆորություններՀայաստանից

ՆորմոտեցմամբարվածբեմադրությունըաժիոտաժէառաջացրելՎերջինօրերինմշակութայինամենաաղմկալիիրադարձությունըԳ. ՍունդուկյանիանվանազգայինակադեմիականթատրոնումներկայացվածԱ. Տիգրանյանի «Անուշ» օպերայիհայֆրանսիականնախագիծնէր, որըհանրությանըբաժանեցերկումասի: Միկողմումնրանքեն, ովքերայսներկայացումըհամարումենինքնատիպ, մյուսկողմում՝հակառակորդները, որոնցկարելիէանվանելպահպանողական: Բեմադրություննիրականացրելեն. ֆրանսիականկողմից՝դերասան, ռեժիսորՍերժԱվեդիկյանը, բեմիձեւավորման, հագուստներիեւխորեոգրաֆիայիհեղինակնէՆիկոլյաՄյուզենը, գործիքավորումըեւերաժշտությանմշակումըկատարելէԱնահիտՍիմոնյանը, լուսայինձեւավորումը՝ԺանՄարկՍկաչկոյիննէ, հայաստանյանկողմից՝տեսաշարիհեղինակըՄիքայելԴովլաթյաննէ, դիրիժորը՝ՖրանսիայումեւՀայաստանումգործունեությունծավալածՎահանՄարտիրոսյանը: Ներկայացմանմեջզբաղվածեն «Հովեր» պետականկամերայիներգչախումբը (ղեկավար՝ՍոնաՀովհաննիսյան), ԱզգայինօպերայինթատրոնիմեներգիչներՍոֆյաՍայադյանը (Անուշ), ԳուրգենԲավեյանը (Մոսի), ՔրիստինեՍահակյանը (Անուշիմայր), ԼիլիթՍողոմոնյանը (Սարոյիմայր), իսկՍարոյիդերերգովհանդեսէգալիսԵրեւանիպետականկոնսերվատորիայիուսանողԼիպարիտԱվետիսյանը: Մենակատարները, հիրավի, հաղթահարելէինիրենցառջեւդրվածպահանջները: «Առավոտը» ներկագտնվելով «Անուշի» գլխավորփորձին, մինչայդէլտեսնելովհայտագիրը, անակնկալիեկավ՝կարդալով «օպերայինորբեմականացում» արտահայտությունը, մինչդեռպետքէգրվեր «բեմականնորտարբերակ», քանիորբեմականացումնշանակումէբեմինհարմարեցում, իսկայսօպերանբեմականմկրտությունէստացել 1912թ., անվանիռեժիսորներԱրմենԳուլակյանի, ՎարդանԱճեմյանի, այնուհետեւՏիգրանԼեւոնյանիեւԳեղամԳրիգորյանիբեմադրություններում՝հարազատմնալովլիբրետոյինեւկլավիրին: Ի՞նչնորբանէբերումՍերժԱվեդիկյանռեժիսորը, որիձեւակերպմամբ՝օպերայինթատրոնըօձիբույնէեւինքըչիուզումմտնելայդմիջավայրը, մինչդեռ, ըստմերտեղեկությունների, նացանկությունէհայտնելիրնորարարությամբհանդեսգալԱզգայինօպերայինթատրոնում: ԱզգայինօպերայինթատրոնիտնօրենԿամոՀովհաննիսյաննայսառիթով «Առավոտին» փոխանցեց, որՍերժԱվեդիկյանըիսկզբանեցանկությունէունեցել «Անուշի» իրտարբերակըբեմադրելօպերայինթատրոնում՝օպերայիներքինռեսուրսներով, սակայնինչինչպատճառներովհամագործակցությունըչիկայացել: «ՆախագծիհեղինակներսանդրադարձելենքԹումանյանիեւՏիգրանյանիստեղծագործությանբնօրինակներին՝օպերայիառաջիննոտագրությանըեւլիբրետոյին, որոնքպահվումենՉարենցիանվանգրականությանեւարվեստիթանգարանումեւմինչօրսմոռացությանենմատնվածեղել: Վերադառնալովօպերայինախնականտարբերակին, այսմեկնաբանությանմեջ «վերադարձրել» ենքորոշկերպարներուազգայիներաժշտականգործիքներ, որոնքհանվելէինխորհրդայինգրաքննությանճնշմանտակ»,- վերջերսհրավիրվածասուլիսումհայտարարելէռեժիսորը: Իհարկե, մենքպատրաստվումէինքհարցերնուղղելնրան, սակայնչսպասելովմայիսի 3-ին, 4-ինկայանալիքներկայացումներին, առաջնախաղիցհետոնավերադարձելէրՓարիզ: Նշենք, որ «վերադարձնել» ասելովռեժիսորըգուցենկատիէունեցելԹումանյանիպոեմումառկա, սակայնիսկզբանելիբրետոյումտեղչգտածԱնուշիտունվերադառնալը, քահանայի եւ հոր կերպարները, որոնք, ի դեպ, Տիգրանյանի «Անուշում» տեղ չեն գտել՝ բեմական ինքնատիպություն չունենալու պատճառով: Ավեդիկյանի ռեժիսորական այս նորամուծությունը, սակայն, մատուցվում է ոչ թե երաժշտական լեզվով, ինչը պարտադիր է օպերայի համար, այլ որպես գրական միջնորդություն, որը բնավ էլ նորություն չէ համաշխարհային օպերային արվեստում: Ցանկացած նորամուծություն առաջին հերթին պետք է ապահովի տեղեկատվություն եւ հանրային իրազեկում, մանավանդ այս դեպքում, երբ գործ ունենք մեկ դարը բոլորած առաջին ազգային օպերայի հետ: Փոքրինչ հեռանալով հայֆրանսիական «Անուշից», ասենք, որ 1984թ. դասական ստեղծագործության խմբագրման փորձ կատարվել է Խորեն Աբրահամյանի կողմից՝ Սունդուկյանի «Պեպոյում»: Հասարակությունը դարձյալ պատրաստ չէր ընկալելու աբրահամյանական նոր լուծումները՝ բեմում տեսնելով հաստատված ավանդույթի ժխտումը: Ինչ վերաբերում է Ս. Ավեդիկյանի «Անուշին», ասենք, որ չնայած հնչեղ գովազդին, կարելի է ասել՝ նոր արված գործիքավորմամբ պարզապես չէր հնչում ժողովրդական նվագարաններով կամերային նվագախումբը եւ այդպես էլ չմատուցվեցին տիգրանյանական մոնոդիզմի առանձնահատկությունները: Ի դեպ, ժամանակին Տիգրան Լեւոնյանը փորձ է արել նվագախումբ ներմուծել դուդուկ, շվի, ինչը չի արդարացրել: Իսկ «Հովեր» երգչախմբի արտիստները, անկախ «չհասկացված» բեմադրությունից, աչքի ընկան իրենց խաղային պլաստիկայով, հրաշալի երգեցողությամբ, տիգրանյանական նյութի մատուցմամբ: Ապահովելու համար, այսպես կոչված, «մոդեռնիստական լուծումները», ֆրանսիացի խորեոգրաֆը բալետի արտիստներին տարել էր դեպի պարզագույն աերոբիկա, որն իր մեջ պարային ոչինչ չէր պարունակում, չափազանց էկլեկտիկ էր բեմական «կահույքը»՝ էկրանը՝ բնության տեսարաններով, մի քանի հազար եվրո արժողությամբ կամուրջը եւ «տաբուրետկաները», որոնք ոչ թե լրացնում էին բեմանկարչի միջավայրը, այլ ստեղծում տարբեր ոճերի խառնուրդ: Ժամանակակիցը՝ ժամանակակից, սակայն այդպես էլ հանդիսատեսը չընկալեց, օրինակ՝ տղամարդկանց շղարշե հագուստները: Անուշի եւ նրա մոր նույնանման, ալ կարմիր հագուստները, որոնք հիշեցնում էին Փարաջանովի արվեստըԱվեդիկյանական «Անուշը» մայիսի 22-26-ը կներկայացվի Փարիզի Նանտեռի Ամանդյե թատրոնում: ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/01/238064/

© 1998 — 2013 ԱռավոտՆորություններ Հայաստանից

 news@varaot.am 1.05.2013

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: